Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պետք է այսպես շարունակեմ, որպեսզի հասնեմ գագաթնակետին՝ օլիմպիական ոսկուն». Դավիթ Հովհաննիսյանը՝ չեմպիոնության մասին

19:35, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Պետք է այսպես շարունակեմ, որպեսզի հասնեմ գագաթնակետին՝ օլիմպիական ոսկուն». Դավիթ Հովհաննիսյանը՝ չեմպիոնության մասին

Իսրայելի Էյլատ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում երեկ պայքարի մեջ մտան մինչև 20 տարեկան 77 կգ քաշային ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանը, երկամարտի 326 կգ արդյունքով, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Սա 19-ամյա մեր մարզիկի՝ միջազգային ասպարեզում նվաճած առաջին ոսկե մեդալն է։ Չեմպիոնությունից իր տպավորություններով Դավիթն Իսրայելից կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ։

«Շատ ուրախ եմ։ Առաջին անգամ եմ չեմպիոն դարձել ու չգիտեմ՝ ինչպես բացատրեմ այդ ամենը։ Ճանաչելով մրցակիցներիս՝ գիտեի, որ բավականին բարդ պայքար պետք է լինի։ Սակայն հաղթահարեցի դա։ Մեկնելուց առաջ չէի սպասում, որ չեմպիոն կդառնամ, բայց մեդալի համար պետք է պայքարեի։ Ակնկալիքներ ունեի»,- նշեց նորընծա չեմպիոնը։

Դավիթն իր հաղթանակի մեջ չմոռացավ նաև մարզիչների մեծ ավանդը.

«Մարզիչներս գոհ էին մրցելույթիցս։ Շատ ուրախ էին, որ հաջողության հասա։ Շնորհակալ եմ նրանց։ Հաղթանակս նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ էին և, կարելի է ասել, ինձ հետ հավասար պայքարում էին՝ ընտանիս, մարզիչներիս, ընկերներիս»։

Դավիթը՝ մարզիչների՝ Մելիք Ղուկասյանի և Հակոբ Փիլոսյանի հետ
Դավիթը՝ մարզիչների՝ Մելիք Ղուկասյանի և Հակոբ Փիլոսյանի հետ

Հարցին, արդյոք 2016-ին Թբիլիսիում կայացած երիտասարդների աշխարհի առաջնության ձախողումը խթան հանդիսացավ այս հաջողությանը, Դավիթը պատասխանեց։

«Ոչ միայն աշխարհի առաջնությունն էի ձախողել, այլ վերջին 3 մրցումներիս վատ էի մասնակցել։ Պայքարում էի, որ այս առաջնությանն ամեն ինչ շտկեմ և ստացվեց։ Այսպես էլ պետք է շարունակեմ, որպեսզի հասնեմ գագաթնակետին՝ օլիմպիական ոսկուն»,- եզրափակեց նա։

Դավիթը՝ մրցակիցների, մարզիչների և մեր հավաքականի տղաների հետ
Դավիթը՝ մրցակիցների, մարզիչների և մեր հավաքականի տղաների հետ

2353 | 0
Facebook