Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրաքում ԱՄՆ-ի գործած սխալները ԴԱԻՇ-ի առաջացման պատճառներից մեկն են դարձել». Բարաք Օբամա

15:40, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Իրաքում ԱՄՆ-ի գործած սխալները ԴԱԻՇ-ի առաջացման պատճառներից մեկն են դարձել». Բարաք Օբամա

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգթոնի սխալներն՝ Իրաքում Սադամ Հուսեյնի ռեժիմը տապալելու ռազմական գործողությունների ժամանակ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության առաջացման պատճառներից մեկն են դարձել:
     Հաղորդվում է, որ ամերիկյան առաջնորդն արել է այդ հայտարարությունը՝ հանդես գալով ամերիկյան Ռազմաօդային ուժերի բազայում ահաբեկչության դեմ պայքարի մասին ելույթով, որը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում:
     «Մենք հրաժարվել ենք կրկնել 2003թ. ներխուժման որոշ սխալները, որոնք ի սկզբանե նպաստել են որպես ԴԱԻՇ հայտնի դարձած կազմակերպության աճին»,- ասել է նախագահը:
     Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ կոալիցիայի զինված ուժերը չպետք է ավարտեն իրենց գործունեությունն Իրաքում անգամ ԴԱԻՇ-ի ակնկալվող պարտությունից հետո:

7150 | 0
Facebook