Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

13:15, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
    
1948-ի այս օրը` դեկտեմբերի 10-ը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
     Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզվով:
Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվել են մարդու և անհատի հիմնական իրավունքները:
     Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում գործում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:
     Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003-ի հոկտեմբերի 21-ին:
3735 | 0
Facebook