Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռեալ»-ի հայտարարությունը՝ Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

13:15, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Ռեալ»-ի հայտարարությունը՝ Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալ»-ի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է արել՝ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի՝ կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնվելու մասին։ Ակումբը նշել է, որ Ռոնալդուն կատարում է հարկային բոլոր պարտավորություններն, ինչի մասին վկայում են Իսպանիայի հարկային ծառայությունից ստացված փաստաթղթերը։

«Հաշվի առնելով տեղեկությունները, որոնք հրապարակվել են վերջին օրերի ընթացքում, և հաշվի առնելով Իսպանիայի հարկային ծառայության տրամադրած ապացույցները, հաստատում ենք, որ մեր ֆուտբոլիստը կատարում է հարկային բոլոր պարտավորությունները։ «Ռեալ» ֆուտբոլային ակումբը կոչ է անում հարգել ֆուտբոլիստնին։ Նրա վարքը օրինակելի է եղել ակումբում հանդես գալու ողջ ընթացքում»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

8742 | 0
Facebook