Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Երևանում. 29-ամյա վարորդը տեղում մահացել է

11:10, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ողբերգական ավտովթար Երևանում. 29-ամյա վարորդը տեղում մահացել է

Դեկտեմբերի 7-ին` ժամը 04.20-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
     Պարզվել է, որ «Volksvagen Passat» մակնիշի 34 NU 515 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել Թումանյանի այգում՝ աստիճանահարթակի վրա. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդ Մ. Կ-ի դին (1987թ. ծնված), իսկ ուղևոր Գ. Կ-ը (1989թ. ծնված) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

5505 | 0
Facebook