Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից 20 տուժածներ արդեն ստացել են դրամական օգնություն

20:40, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից 20 տուժածներ արդեն ստացել են դրամական օգնություն
     2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարից 20 տուժածներ դեկտեմբերի 6-ի դրությամբ արդեն ստացել են դրամական օգնություն: Այս պահին նախարարությունում դրամական օգնություն ստանալու վերաբերյալ ստացվել է ևս 9 դիմում: Դիմումների ընդունելությունը շարունակվում է:
     Հիշեցնենք, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղևորներն օգնությունն ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
     ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբեր 27-ի N 1130 որոշմամբ սահմանված է, որ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,5 մլն. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազ. դրամ:
2562 | 2
Facebook