Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերգեյ Մովսեսյանը և Դավիդ Նավարան աշխարհի նոր ռեկորդ են սահմանել

16:35, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Սերգեյ Մովսեսյանը և Դավիդ Նավարան աշխարհի նոր ռեկորդ են սահմանել

Պրահայում շախմատային յուրօրինակ մրցամարտ է տեղի ունեցել։ Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսեսյանը և չեխ Դավիդ Նավարան շախմատ են խաղացել միանգամից 12 խաղատախտակի վրա՝ նոր ռեկորդ սահմանելով: Մինչ այդ պաշտոնապես ռեկորդային էր համարվում Միխայիլ Տալի և Դավիդ Բրոնշտեյնի մրցախաղը, որի ընթացքում մրցակիցները շախմատ են խաղացել միանգամից 8 խաղատախտակի վրա:

Դավիդ Նավարան մրցախաղից հետո նշել է, որ այդպիսի ռեկորդը գերազանցելն այդքան էլ դժվար չի եղել, իսկ ահա խաղալ միանգամից 12 պարտիա և ցույց տալ բարձր մակարդակ բավականին դժվար է եղել: Մրցախաղն ընդհանուր առմամբ տևել է 3 ժամ և ավարտվել է Նավարայի հաղթանակով` 8,5։3,5 հաշվով:

Սերգեյ Մովսեսյանը և Դավիդ Նավարան աշխարհի նոր ռեկորդ են սահմանել
Սերգեյ Մովսեսյանը և Դավիդ Նավարան աշխարհի նոր ռեկորդ են սահմանել
Սերգեյ Մովսեսյանը և Դավիդ Նավարան աշխարհի նոր ռեկորդ են սահմանել
Սերգեյ Մովսեսյանը և Դավիդ Նավարան աշխարհի նոր ռեկորդ են սահմանել
Սերգեյ Մովսեսյանը և Դավիդ Նավարան աշխարհի նոր ռեկորդ են սահմանել
Սերգեյ Մովսեսյանը և Դավիդ Նավարան աշխարհի նոր ռեկորդ են սահմանել
2824 | 0
Facebook