Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ֆիդել Կաստրոյի աճյունը տեղափոխող УАЗ-ը ճանապարհին փչացել է. այն ստիպված են եղել հրել

15:35, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ֆիդել Կաստրոյի աճյունը տեղափոխող УАЗ-ը ճանապարհին փչացել է. այն ստիպված են եղել հրել

Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի թաղման ժամանակ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել: Աճյունը Հավանայից Սանտյա դե Կուբա տեղափոխող խորհրդային արտադրության УАЗ-469 ավտոմեքենան ճանապարհին փչացել է: Դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ օրը Մոնկադա Ֆորտ բնակավայրի մոտ, որտեղ հազարավոր մարդիկ հավաքվել էին վերջին հրաժեշտը տալու Կոմանդանտեին:

Զինվորականներն ստիպված են եղել Կաստրոյի աճյունը տեղափոխող մեքենան որոշակի տարածություն հրել:

Հիշեցնենք, որ Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին 90 տարեկան հասակում:

6205 | 0
Facebook