Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էստոնական ընկերությունը ներկայացրել է կրակող մարտական ռոբոտի զորավարժությունները

21:05, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Էստոնական ընկերությունը ներկայացրել է կրակող մարտական ռոբոտի զորավարժությունները

Էստոնական Milrem ընկերությունը ցուցադրել է THeMIS ADDER մարտական ռոբոտի գործարկման տեսանյութը: Այն առաջին անգամ ներկայացվել է 2015-ին: Փորձարկումների ժամանակ ռոբոտը իրականացրել է զինվորների խմբի պաշտպանություն` եղանակային բարդ պայմաններում: THeMIS ADDER-ը հագեցած է սինգապուրյան STK ընկերության խոշոր տրամաչափի CIS 50MG գնդացիրով, այն նաև կարող է տեղափոխել մինչև 1 տ բեռ, հայտնում է New Atlas-ը:

THeMIS ADDER մարտական ռոբոտ
THeMIS ADDER մարտական ռոբոտ
Դիզել-էլեկտրական շարժիչով հագեցած ռոբոտացված համակարգը կարող է աշխատել մինչև 10 ժամ:
     Ռոբոտը հեռակառավարվող է, ապագայում այն նաև ավտոնոմ ռեժիմով կաշխատի: Այն կարող է նաև հետախուզական նպատակներով կիրառվել, տեղափոխել բեռներ, տարհանել վիրավորներին, վնասազերծել պայթուցիկ նյութեր:
     Դրա մաքսիմալ արագությունը 35 կմ/ժ է, իսկ մարտական գլխիկը կարող է հորիզոնական պտույտ անել 360 աստիճանով: Թիրախային հեռավորությունը 1,8 կմ է:

THeMIS ADDER մարտական ռոբոտ
12337 | 0
Facebook