Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը գումար է առաջարկում Ասադի ռեժիմին Սիրիայում խաղաղ գործարքի համար. The Times

21:05, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
ԵՄ-ը գումար է առաջարկում Ասադի ռեժիմին Սիրիայում խաղաղ գործարքի համար. The Times

«Ինչպես հայտնի է դարձել The Times-ին, ԵՄ-ը ֆինանսական աջակցություն է առաջարկում Սիրիային, որը դեռևս կառավարվում է նախագահ Ասադի կողմից: Դա պատերազմի ելքի վրա արևմտյան ազդեցությունը պահպանելու վերջին փորձն է»,- գրում է Ռիչարդ Սփենսերը The Times թերթում:
     «Պայքարը Հալեպում մոտ է հանգուցալուծմանը, և ասում են, որ ԵՄ չինովնիկները գիտակցել են, որ Արևմուտքի ներկայացրած պահանջներն Ասադի հրաժարականի մասին իրատեսական չեն: Տպավորություն է ստեղծվում, որ Ամերիկան, որպես բանակցությունների արևմտյան գործընկեր, երկրորդ պլան է մղվել,- շարունակում է Սփենսերը: - Նրա փոխարեն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոր առաջարկներ է ներկայացրել ընդդիմադիր առաջնորդներին երկու շաբաթ առաջ կայացած հանդիպմանը: Դրա դիմաց նա օգնություն և ներդրումներ է առաջարկում բոլոր կողմերին»:
     «Այդ առաջարկները համապատասխանում են ՄԱԿ բանաձևերին, որոնք կոչ են անում աջակցել Սիրիայում «քաղաքական անցումին»: Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միշտ աջակցել են սիրիական ընդդիմությանը նրա այն պնդումներում, որ «քաղաքական անցում» արտահայտությունը նշանակում է Ասադի հեռացումը, սակայն հիմա «անցումի» հստակ արդյունքի քննարկումը հետաձգվել է»,- հաղորդում է հեղինակը:
     «ԵՄ առաջարկներն ենթադրում են իշխանության փոխանցումը Սիրիայի նահանգներին: Դա թույլ կտար «չափավոր ապստամբների» զորքերին ինտեգրացվել անվտանգության տեղի օրգաններ: Իշխանության կենտրոնական ինստիտուտներն անփոփոխ կմնային, սակայն ժամանակի ընթացքում ավելի էական ժողովրդավարական վերահսկողության տակ կհայտնվեին: Ասադի ապագան չի հիշատակվում»,- ասվում է հոդվածում:
     Եվրոպական դիվանագետները հաստատել են գործարքի եզրագծերը: Հոդվածի հեղինակի խոսքերով` ԵՄ-ը շահագրգռված է սիրիական ճգնաժամի դադարի մեջ, քանի որ Սիրիայի վերականգնումը միակ միջոցն է կանխել նրա բնակիչների փախուստը և ներխուժումը Եվրոպա:

3693 | 0
Facebook