Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հալեպում գրոհայինները սիրիական ռազմական օդանավ են խոցել

21:17, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Հալեպում գրոհայինները սիրիական ռազմական օդանավ են խոցել
     Գրոհայինները, որոնք վերահսկողության տակ են պահում Հալեպի արևելքը, սիրիական ռազմական օդանավ են խոցել, գրում է ria-ն: Դեպքը տեղի է ունեցել օդանավակայանից ոչ հեռու: Սիրիացի զինվորականներն արդեն գտել են օդաչուներից մեկի մարմինը: Երկրորդի որոնողական աշխատանքները շարունակվում են:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարական բանակն արևելյան Հալեպն ազատագրել է զինյալ խմբավորումներից, որտեղ ավելի քան 90 հազար մարդ է ապրում: Վերլուծաբանները, սակայն, անդրադառնալով սիրիական ճգնաժամին, նշում են, որ ստեղծված իրավիճակը չի կարգավորվելու մոտ ապագայում, քանի որ բոլոր կողմերը հաստատակամ են իրենց դիրքորոշումներում։
4884 | 0
Facebook