Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուս գեղասահորդները նոր շոուով կներկայանան հայ հանդիսատեսին

16:10, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ռուս գեղասահորդները նոր շոուով կներկայանան հայ հանդիսատեսին

Ռուս գեղասահորդներ Նիկիտա Միխայլովը, Կրիստինա Աստախովան և Ալեքսեյ Ռոգոնովը Երևանում հանդես կգան «Սառցե սիրտը» մուլտֆիլմի հիման վրա բեմադրած «Էլզայի և Աննայի զարմանահրաշ արկածներն» ամանորյա շոուով։ Միխայլովի բեմադրած շոուն արտասովոր ձմեռային ճամփորդություն է՝ դեպի թովիչ մի աշխարհ, որտեղ ապրում են կախարդված արքայադուստրեր, զվարճալի խոսող ձնեմարդեր, խիզախ սառցահատներ և բարի տրոլներ: Աշխարհ, որտեղ ոչ մի կախարդանք ի զորու չէ բաժանել երկու քույրերի, որտեղ ճշմարիտ ընկերությունն ու սերը ընդունակ են հալեցնել ամենակարծր սառույցը թե՛ դրսում, թե՛ մտերիմ մարդկանց սրտերում:
     Նշենք նաև, որ սառցե շոուն արժանացել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի պատվոգրին:

2792 | 0
Facebook