Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բացահայտվում է ՀՀԿ-ի առաջին եռյակը, Սամվել Կարապետյանը կկարողանա՞ իրավիճակի վրա ազդել. «Ժամանակ»

11:00, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Բացահայտվում է ՀՀԿ-ի առաջին եռյակը, Սամվել Կարապետյանը կկարողանա՞ իրավիճակի վրա ազդել. «Ժամանակ»

«ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնի ստեղծումն ու Կարեն Կարապետյանի հավանական նշանակումն այդ պաշտոնում մի շարք հստակություններ է մտցրել: Այս նշանակումով մոտավորապես հայտնի է դառնում ԱԺ ընտրություններում առաջին երեք անունը՝ ըստ որի Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակի երկրորդ համարը կլինի Կարեն Կարապետյանը, երրորդը կլինի, հավանաբար, Արմեն Աշոտյանը, ով այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուներից է:

Չի բացառվում, սակայն, որ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը կարողանա իրավիճակի վրա ազդել և իր եղբորը՝ Կարեն Կարապետյանին դարձնել ԱԺ նախագահի հավանական թեկնածու: Այդ դեպքում՝ ցուցակում երրորդ հորիզոնականը կարող է զբաղեցնել մյուս Կարեն Կարապետյանը (Տաշիր): Այս սցենարի շուրջ դեռևս Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը պետք է պայմանավորվեն»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4994 | 2
Facebook