Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույնների հավակնորդների անունները

20:30, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Հայտնի են ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույնների հավակնորդների անունները

ՖԻՖԱ-ն հրապարակել է անուններն, ովքեր հավակնում են 2016 թվականի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը: Այսպես, լավագույն եռյակում ընդգրկվել են Կրիշտիանու Ռոնալդուն, Անտուան Գրիզմանը և Լիոնել Մեսսին։

«Տարվա լավագույն ֆուտբոլիստուհու» կոչման համար պայքարում են Մելանի Բերինգերը, Քարլի Լլոյդը և լեգենդար Մարթան։

ՖԻՖԱ-ն ներկայացրել է նաև 2016 թվականի լավագույն գոլի հավակնորդների անունները: Ֆերենց Պուշկաշի մրցանակի համար կպայքարեն Մարլոնեն, Դանիուշկա Ռոդրիգեսը և Ֆաիզ Սուբրի։

«Տարվա լավագույն մարզիչ» կոչմանը հավակնում են Կլաուդիո Ռանյերին, Ֆերնանդու Սանտուշը և Զինեդին Զիդանը։

Հիշեցնենք, որ հաղթողների անունները հայտնի կդառնան 2017-ի հունվարի 9-ին՝ Ցյուրիխում։

2937 | 0
Facebook