Երեկ հարազատ Կարենիս գյուղում հուղարկավորել են ապրիլյան պատերազմի օրերին գլխի հատվածում ականի պայթյունից վիրավորում ստացած ու 6 ամիս կոմայի մեջ գտնվող զինծառայող Նարեկ Ասատրյանին: «Մենք 6 ամիս լացում էինք, աղոթում, որ մեր մինուճարը կոմայից դուրս գար: Բժիշկները միշտ էլ ասում էին, որ հույս չկա, իսկ մենք պայքարում էինք, 6 ամիս պայքարեցինք, բայց ցավոք մեր կոկոն վարդը չբացվեց»,-ասել է Նարեկի մորաքույրը:
Ավելի վաղ Կարենիս համայնքի ղեկավար Արմեն Բաղդասարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Նարեկը կարիքավոր ընտանիքի միակ զավակն էր, ծնողներն ապրում են ամսական 60-70 հազար դրամով: