Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հետաքրքիր է

Հնդկաստանում կստեղծվի աշխարհի ամենաերկար գետը

21:10, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Հնդկաստանում կստեղծվի աշխարհի ամենաերկար գետը

Հնդկաստանում ծրագրում են միավորել բոլոր խոշոր գետերը: Նախագծի շրջանակներում կփորվեն 30 մեծ ջրանցքներ, կկառուցվեն 3 հազար պատնեշներ, հայտնում է New Scientist-ը: Նախագծի իրագործման հետևանքով Հնդկաստանը կունենա աշխարհի ամենաերկար գետը` Նեղոսից կրկնակի երկար: Սա կօգնի ջրի հոսքը մղել անապատացող տարածքներին և խթանել հողագործությունը:
     Սակայն, բնապահպանների խոսքերով, նախագիծը լուրջ վնաս կհասցնի էկոլոգիային: Գետերի միացման պատճառով մերձափնյա շրջաններում կսկսվի էռոզիա, մեծ վնաս կհասցվի կենդանի բնությանը: Բացի այդ, շինարարության ժամանակ ոչնչացվելու է 4100 հա անտառ, կտուժի Փաննա ազգային պարկը, որի տարածքում վագրեր են ապրում:
     Գետերի միացման գաղափարը մոտ 60 տարվա վաղեմություն ունի: Այն նախատեսում է միացնել 14 գետ երկրի հյուսիսային և 16-ը` կենտրոնական և հարավային մասերում: Արդյունքում ստեղծվելու է ջրանցքների ու գետերի միասնական ցանց` 12,5 հազար կմ երկարությամբ: Ենթադրվում է, որ դրա շնորհիվ մշակովի կդառնա 35 միլիոն հեկտար հող, և կկառուցվեն 34 ԳՎտ հզորությամբ էլեկտրակայաններ:

4114 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am