Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մելբուռնում «ամպրոպային ասթմա» եզակի երևույթը 6 մարդու մահվան պատճառ է դարձել

11:15, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
Մելբուռնում «ամպրոպային ասթմա» եզակի երևույթը 6 մարդու մահվան պատճառ է դարձել

Մելբուռնում առնվազն 6 մարդ է մահացել եզակի հիվանդության պատճառով, որը հայտնի է «ամպրոպային ասթմա» անվամբ: Եվս 5 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 20 հոսպիտալացվածի կյանքին վտանգ չի սպառնում:
     Ամպրոպներն ու ուժգին քամին, որ Ավստրալիայի այս տարածքով անցել էին դեռ նախորդ երկուշաբթի օրը, որոմի ծաղկափոշուց ալերգիկ ռեակցիաների ալիք են բարձրացրել: Նախորդ 2 օրերի ընթացքում ավելի քան 8500 մարդ է դիմել բժշկի` հանկարծակի շնչահեղձության գանգատներով: Նրանց մեկ երրորդը նախկինում երբեք նման ախտանշաններ չի ունեցել:

«Ամպրոպի ասթմա»-ն հանդիպում է գարնանը, երբ որոմի ծաղկափոշին ուռչում է, ապա վերածվում մանր մասնիկների ու ընկնում մարդու շնչառական ուղիներ` առաջացնելով հազ և շնչահեղձություն:

Նման առաջին դեպքը տեղի է ունեցել Մելբուռնում` 1987 թվականին: Ապա նմանատպ երևույթ գրանցվել է ԱՄՆ-ում Կանադայում, Բրիտանիայում, Իտալիայում:

13369 | 0
Facebook