Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ամեն օր մեկ տուփ ծխախոտ ծխելը 60%-ով բարձրացնում է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը

01:10, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
Ամեն օր մեկ տուփ ծխախոտ ծխելը 60%-ով բարձրացնում է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը
     Վաղուց հայտնի փաստ է, որ ծխախոտը կարող է պատճառ դառնալ այնպիսի վտանգավոր հիվանդության առաջացման, ինչպիսին քաղցկեղն է: Գիտնականների իրականացրած վերջին հետազոտություններն ուղիղ կապ են բացահայտել հատկապես կանանց ծխելու և կրծքի քաղցկեղի առաջացման միջև: Այս մասին տեղեկացնում է «Դեյլի Մեյլ» լրատվականը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, ովքեր 10 տարվա ընթացքում օրական մեկ տուփ ծխախոտ են ծխում, 60%-ով ավելի հաճախ է նկատվում կրծքագեղձի քաղցկեղ, քան չծխող կանանց մոտ: Պատճառն այն է, որ ծխախոտը հանդես է գալիս որպես էստրոգեն, իսկ վերջինն, ինչպես հայտնի է, խթանում է քաղցկեղի զարգացումը: Բացի այդ, գիտնականները նշել են նաև, որ ամբողջ կյանքի ընթացքում 100 հատ ծխախոտ ծխելը 30%-ով ավելացնում է կրծքի քաղցկեցի առաջացման հավանականությունը:
10993 | 0
Facebook