«Չի կարելի չնկատել, որ մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում հրապարակայնորեն չկշռադատված մտքեր, որոնք սխալ ազդակներ են տանում դեպի հասարակություն, աղավաղում են քաղաքականությունն ու հարվածում կուսակցության հեղինակությանը: Պետք է ընդունեն բոլորը, որ ցանկացած հրապարակային խոսք տնային աշխատանք է պահանջում, անցել են ամենագետների ժամանակները: Ապագան աշխատասեր եւ յուրաքանչյուր մտքի վրա ջանք թափող գործիչներին է: Այս մասով առանձին մարմին կստեղծենք կուսակցությունում, որտեղ ծնվող նոր գաղափարները պարբերաբար հասու կդառնան բոլոր կուսակցականների համար»,– ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նաև նշել է իրենց շարքերը բավականաչափ զտել են ՀՀԿ-ի տանիքի ներքո թաքնված, սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից: «Միայն այս տարի կուսակցության սկզբնական կազմակերպություններն ավելացել են 22-ով: Եղել են նաև օղակներ, որ լուծարվել են: Մեր շարքերը բավականաչափ զտել ենք ՀՀԿ-ի տանիքի ներքո թաքնված սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից»,- հայտարարել է նա: