Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանի որդին կասկածվում է նախկին մարզպետի թոռանը դանակահարելու համար

10:50, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
Սուրիկ Խաչատրյանի որդին կասկածվում է նախկին մարզպետի թոռանը դանակահարելու համար
     Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինը ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր կտրող ծակող առարկայից ստացած հետքեր: Տ. Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Կան կասկածներ, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:
     Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ վիրավոր Տ. Շահգալդյանը մինչև վնասվածքներ ստանալը եղել է իր ընկերների, այդ թվում՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի հետ։ Ծաղկաձորից այցելելով «Օջախ» ռեստորանային համալիր՝ այնտեղ ինչ որ հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, այնուհետև Տրդատը սպիտակ գույնի Porsche Cayenn-ով դուրս է եկել «Օջախ» ռեստորանից և ուղևորվել դեպի Երևան։ Արդեն Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի տարածքում, 2 ավտոմեքենաներով սպասել են Տրդատին և նրա գալուց հետո սկսվել է վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ։ Կռվի մասնակիցներ են եղել նաև ոմն «Կյաժ», «Մռդո» անձինք ու հիմա փորձում են կռվի մասնակցիները որպես դանակահարող ներկայացնել Մռդոյին, իսկ Լիսկայի տղային` որպես կռվի մասնակից։
3690 | 9
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
patizh
patizh 11:04, 26.11.2016
Ed sax hech
Ed vor nstatex@ pchatsrel e......ba el iren petq cher
Da hastat xandi hoxi vra e exel
de hima
de hima 11:20, 26.11.2016
ptux@ caric heru chi @nknum
LL
LL 11:26, 26.11.2016
hhk-i dastirakac zavakner
BEN
BEN 12:04, 26.11.2016
hxpacac massan e, hhk-i hovanavorutymb
@@@
@@@ 12:10, 26.11.2016
norutyun chi, tarin meki glux@ utum en, heto el vostikanner@ shat bard asxatanq taneluc heto parzum en, vor es mardiq masnakic chen exel, ayl koxkov ancnum ein
ombudsman
ombudsman 13:02, 26.11.2016
չեմ ցանականում լիսկայի ընտանիքի անդամներից ինչ որ մեկի մահը, բայց արժի որ դրա տղուն էլ մի լավ դանակահարեն որ ինքն էլ իրա կաշվի վրա էդ ցավն զգա...սրանց դեմը չեն կարում առնեն...փողով, օրենքի ու բոլորի բերանն ու ձեռները կապել են։ ինչ ուզում ոնց ուզում այնպես էլ վարվում են։
GEV
GEV 18:10, 26.11.2016
hesa kjrjnen keta ho sa arajin@ chi Adata papenakan ekela mi shabat kpahen hatik pahpanvox taracqum kkercnen kxmcnen champu kdnen u kasen minch nor handipum AXPERS
ombudsman
ombudsman 18:18, 26.11.2016
հա ճիշտ եք. համել կթու կովա։ ինչքան տղեն կամ ինքը նման բաներ անեն մենթերի աջքը լույս։