Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի ավագ որդին Փարիզում քննարկել է ՌԴ-ի հետ համագործակցության հնարավոր ուղիները. WSJ

11:35, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Թրամփի ավագ որդին Փարիզում քննարկել է ՌԴ-ի հետ համագործակցության հնարավոր ուղիները. WSJ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, հոկտեմբերին Փարիզում ոչ պաշտոնական ձևաչափով դիվանագետների, քաղաքական գործիչների և գործարարների հետ քննարկել է ՌԴ-ի հետ համագործակցության հնարավոր միջոցները Սիրիայում հակամարտության կարգավորման համար, հայտնում է The Wall Street Journal-ը:

Փարիզի «Ռից» հյուրանոցում հոկտեմբերի 11-ին անցկացված բանակցությունները կազմակերպել էր Ֆրանսիայի քաղաքական և արտաքին հարաբերությունների կենտրոնը: Հանդիպմանը մասնակցել է կենտրոնի ղեկավար Ֆաբիան Բոսարի կինը` Սիրիայի բնակչուհի Ռանդա Կասիսը, ով Ռուսաստանի հետ համագործակցության և նախագահ Բաշար Ասադի հետ երկխոսության օգտին հանդես եկող սիրիական ընդդիմության խմբերից մեկի առաջնորդն է:

Կասիսի խոսքով՝ բանակցությունների ընթացքում նա Թրամփ կրտսերի առաջ հարց է դրել սիրիական հարցում Մոսկվայի հետ համագործակցության կարևորության մասին:

«Առանց Ռուսաստանի հնարավոր չէ Սիրիայի վերաբերյալ ինչ-որ լուծում գտնել»,- ասել է նա:

ԱՄՆ ընտրված նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը հաստատել է Թրամփ կրտսերի ներկայությունը Փարիզի միջոցառմանը, սակայն հերքել է նրա անմիջական շփումը Կասիսի հետ:

7226 | 0
Facebook