Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Արծրուն Հովհաննիսյանը` 1000 դրամների նախագիծը պատերազմի պատրաստվելու հետ կապելու մասին

17:15, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
Արծրուն Հովհաննիսյանը` 1000 դրամների նախագիծը պատերազմի պատրաստվելու հետ կապելու մասին
     ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» ուղիղ եթերում արձագանքելով բանակի հաշվին հարստացած պաշտոնյաներին մասին հայտարարություններին, որոնք հնչեցին հատկապես պատգամավորների կողմից, ասաց. «Եթե կան կոնկրետ փաստեր կոնկրետ անձանց վերաբերյալ, որ հարստացել են, թալան են կատարել, խնդրում եմ դիմել: Քննչական մարմինները վաղուց ՊՆ-ի հետ կապ չունեն, դրանով զբաղվում է այլ գերատեսչություն: Պարոն Բադասյանն օրինակ հայտարարեց չարաշահումների մասին, համապատասխան մարմիններն այժմ զբաղվում են: Եթե վաղը մեկն էլ համարձակություն ունենա` ասելու, թող փաստեր ներկայացնի իրավական կառույցներին»,- նշեց Հովհաննիսյանը:
     Օգտատերերից մյուսի հարցին` հաշվի առնելով, որ «1000 դրամների մասին» աղմկահարույց որոշումը կիրառվելու է հունվարից հետո, կարո՞ղ ենք ենթատեքստում հասկանալ, որ նոր պատերազմ է սպասվում, նշեց. «Պատերազմի շատ մեծ վտանգ չենք տեսնում, չնայած երբեք չենք հերքել, որ հակառակորդի գործողությունները ինչ-որ պահից կարող են դառնալ պատերազմ, բայց դա պետք չէ կապել 1000 դրամների հետ»:
     «Տեղյա՞կ եք, որ ԼՂ սահմանային զորամասերում ծառայում են միայն սոցիալապես անապահով ընտանիքների զավակները»,- սա էլ օգտատերերից մյուսի բարձրացրած թեման էր. «Կոնկրետ ընտրություն բոլոր բանակներում կատարվում է, թե ինչ գիտելիքների, ինչ հմտությունների տերն ինչ զորատեսակում է ծառայելու: Խնդիրն անապահովի պիտակ կպցնելու անհասկանալիության մեջ է, չկա նման բան»,- ասաց Հովհաննիսյանը:
2732 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ba che
ba che 18:22, 22.11.2016
Hla es ***i txu asats@ nayeq
Eye hamardzakutyun enen
At jhid ***i txa ov piti hamarfzakutyun unena
Ov el hamardzakutyun uner banakum glux@ keraq
Es inch lav gites....vor hamardzakutyun unetsox chi mnatsel