Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

40-ամյա տղամարդը մահացել է եղունգները կրծելու վատ սովորության պատճառով

21:05, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
40-ամյա տղամարդը մահացել է եղունգները կրծելու վատ սովորության պատճառով

Եղունգները կրծելու վատ սովորություն ունեն շատ շատերը: Սա հոգեկան խանգարում է, որը կոչվում է օնիխոֆագիա:
     Եղունգները կրծելը ոչ միայն շատ տգեղ ու տհաճ երևույթ է կողքից դիտողի համար, այլև կարող է առողջական լուրջ խնդիրների, ընդհուպ` մահվան պատճառ դառնալ, ինչպես անգլիացի Ջոն Հարդների պարագայում:
     Ջոնը մանկուց տառապել է շաքարախտով, ինչը նախ դարձել է սրտային խնդիրների պատճառ, այնուհետև` փթախտի: Նրա մի ոտքն անդամահատել են: Այս ամենի արդյունքում տղամարդը դեպրեսիայի մեջ է ընկել ու սկսել կրծել եղունգները:

Նա այնքան է կրծել, որ պարբերաբար հիվանդանոց է դիմել մատների ուժգին արյունահոսության պատճառով: Այս ամենը շարունակվել է այնքան, մինչև որ վերքերի մեջ վարակ է անցել, ու Ջոնը 40-ամյակից մի քանի շաբաթ անց մահացել է սեպտիկ շոկից:

15999 | 0
Facebook