Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման մանրամասներ է հայտնել Պուտինի հետ զրույցից

10:45, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Օբաման մանրամասներ է հայտնել Պուտինի հետ զրույցից
     ԱՄՆ դեռևս գործող նախագահ Բարաք Օբաման Պերուում ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ կարճատև զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` առաջարկելով նրան մինչև 2017-ի հունվար առաջընթաց ապահովել Ուկրաինայի հարցով մինսկյան համաձայնությունների իրականացման հարցում, գրում է Lenta-ն: «Ես խոսեցի նրա հետ Ուկրաինայի ու մինսկյան պայմանագրերի իրագործման անհրաժեշտության մասին: Հորդորեցի հրահանգել իր բանագնացներին աշխատելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի հետ, որպեսզի առաջընթաց լինի մինչև իմ լիազորությունների դադարեցումը»,- հավելել է Օբաման` Պերուում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
     Օբաման նաև մտահոգություն է հայտնել Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` կոչ անելով հասնել հումանիտար զինադադարի:
5267 | 0
Facebook