Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան բացատրություն է պահանջել Շվեյցարիայից` կործանիչների` ռուսական օդանավին մոտենալու կապակցությամբ

19:30, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Մոսկվան բացատրություն է պահանջել Շվեյցարիայից` կործանիչների` ռուսական օդանավին մոտենալու կապակցությամբ

ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Շվեյցարիային՝ այդ երկրի դրոշով կործանիչների` ռուսական ինքնաթիռին մոտենալու համար, գրում է tass-ը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ երբ Շվեյցարիան բացատրություն տա, Մոսկվան համապատասխան կերպով կարձագանքի դրան:
     Զախարովան ասել է, թե ռուսական պատվիրակությանն անհանգստացրել է կործանիչների` վտանգավոր հեռավորության վրա մոտենալն ինքնաթիռին: Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին. օդանավում եղել են նաև Վլադիմիր Պուտինի պատվիրակության անդամները:
    
     Ավելի ուշ Շվեյցարիայի ՊՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ դա եղել է սովորական ստուգում, որն իրականացվում է տարին 400 անգամ: Դրանք կատարվում են` համոզվելու ինքնաթիռի` այս կամ այն պետությանը պատկանելու հավաստիության հարցում:

4954 | 0
Facebook