Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Աշտարակ կաթ»-ը պարտքերի դիմաց կաթնամթերք է առաջարկում

16:50, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
«Աշտարակ կաթ»-ը պարտքերի դիմաց կաթնամթերք է առաջարկում
     «Աշտարակ կաթ» ընկերությունն արդեն մի քանի օր է` դադարեցրել է գործունեությունը. ասում են` երևանյան խանութներում ընկերության արտադրած ապրանքատեսակ կամ չկա, կամ` շատ քիչ քանակով է։ Ըստ լուրերի` «Աշտարակ կաթ»-ը պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ աշխատողների, գյուղացիների և գործընկերների մոտ: Մասնավորապես, ընկերությունն ամիսներով աշխատավարձ չի վճարել աշխատակիցներին, փոխարենը կաթնամթերքով է փոխհատուցել: Ընկերությունը չի կատարում նաև գործընկերների հետ պարտավորությունները: Ասում են` ֆինանսական ծանր վիճակում հայտնված ընկերությունն արդեն դիմել է կառավարությանը, մասնավորապես` գյուղատնտեսության նախարարությանն` աջակցության ակնկալիքով, հակառակ դեպքում, մթերումների գործընթացը կարող է ընդհատվել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
7858 | 2
Facebook