Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու մողեսները չեն խեղդվում ավազի տակ

20:05, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Ինչու մողեսները չեն խեղդվում ավազի տակ

Սովորական սցինկը փոքրի մողես է, որը լայնորեն տարածված է ամբողջ Աֆրիկայի տարածքում: Այն այնքան արագ է վազում ավազի վրայով, որ թվում է` լողում է: Իր կյանքի մեծ մասը նա հենց ավազի մեջ էլ անց է կացնում, որը նրան պաշտպանում է արևի ճառագայթներից ու գիշատիչներից:
     Գիտնականների մոտ վաղուց առաջացել էր անպատասխան մի հարց` ինչպես է, որ մողեսները և ավազում թաքնվելու սովորություն ունեցող մյուս կենդանիները չեն խեղդվում ավազի հատիկներից:
     Երբ ավստրիացի կենսաբանները հերձել են անապատում որսացած մի քանի մողեսի, նրանց շնչառական ուղիներում ոչ մի հատիկ ավազ չեն հայտնաբերել: Սակայն առավել զարմացրել է այն հանգամանքը, որ չի հայտնաբերվել նաև որևէ օրգան, որը կկարողանար զտել օդն ավազահատիկներից: Այս հանգամանքն ավելի է մտահոգել գիտնականներին, ովքեր որոշել են մողեսների կրծքավանդակում տեղադրել փոքրագույն տվիչներ, որոնք հնարավորություն են տալիս հետևել նրանց շնչառական շարժումներին ավազի վրա կամ ավազի մեջ: Արդյունքում բացահայտվել է, որ թաղվելով` սողունները փոխում են շնչառության բնույթը` շնչում են 70%-ով թույլ և արտաշնչու 60%-ով ուժգին, քան գետնի վրա:
     Թույլ շունչը պարունակում է առավել քիչ քանակությամբ ավազահատիկներ, իսկ եթե, այնուամենայնիվ, որոշ քանակությամբ ներթափանցել են շնչուղիներ, դրանք մնում են լորձաթաղանթների վրա, իսկ արտաշնչվող օդի հզոր հոսքը դրանք հանում է դուրս: Իսկ թքի հետ կուլ տված ավազահատիկները դուրս են գալիս մարսողական ուղիներով: Պատահական չէ, որ մողեսների աղիքներում բավական մեծ քանակությամբ ավազահատիկներ են նկատվել:

8013 | 0
Facebook