Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայում Ռուսաստանի աճող ազդեցության ուրվականն է շրջում». Der Spiegel

16:40, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
«Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայում Ռուսաստանի աճող ազդեցության ուրվականն է շրջում». Der Spiegel

Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայում Ռուսաստանի աճող ազդեցության ուրվականն է շրջում: Լինի դա խռովություն կամ անջատական սցենար, հակառուսական պատժամիջոցները դադարեցնելու պահանջ կամ պրոռուսական թեկնածուներ ընտրություններում՝ տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների ետևում երևում է Պուտինի երկար ձեռքը»,- գրում է գերմանական Der Spiegel թերթի թղթակիցը:
     Այս կիրակի, հիշեցնում է հեղինակը, Բուլղարիայի և Մոլդավիայի նախագահական ընտրություններում հաղթեցին պրոռուսական թեկնածուներ Ռումեն Ռադեվը և Իգոր Դոդոնը: Չերնոգորիայում վերջերս Ռուսաստանը իբրև թե խռովություն էր ուզում կազմակերպել: Սերբիան համատեղ զորավարժություններ է անցկացնում ռուսական բանակի հետ, իսկ Լեհաստանի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ավելի ու ավելի ուժգնացնում հակառուսական պատժամիջոցների վերացման պահանջը: Մակեդոնիայի ղեկավար Նիկոլա Գրուևսկին նույնպես մի քանի անգամ դիմել է Պուտինի պաշտպանությանը:
     Առաջին հայացքից թվում է, թե Ռուսաստանն ավելի ու ավելի է վերադարձնում իր ազդեցությունը Արևելյան Եվրոպայի նախկին խորհրդային «եղբայրական երկրներում»: «Սակայն այդ երկրների քաղաքագետներն այլ կարծիքի են իրավիճակի վերաբերյալ»,- նշում է լրագրողը:
     «Մասնավորապես, Բուլղարիայում արհեստականորեն են պատերին նկարում ռուսական դևին»,- պնդում է քաղաքագետ Անտուանետա Պրիմատարովան: Այդ նույն կարծիքին է նաև աերբիացի փորձագետ Ելենա Միլիչը Եվրոատլանտյան հետազոտությունների կենտրոնից:
     Իրականում, գրում է հոդվածի հեղինակը, ընդհանուր իրավիճակը նույնքան բարդ է, որքան և յուրաքանչյուր առանձին դեպքը:

4225 | 0
Facebook