Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ամբողջ կյանքում իր գիրության համար ծաղրի ենթարկված նկարչուհին Դիսնեյյան հերոսուհիներին պատկերել է մեծ չափերով

20:05, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
Ամբողջ կյանքում իր գիրության համար ծաղրի ենթարկված նկարչուհին Դիսնեյյան հերոսուհիներին պատկերել է մեծ չափերով

Դիսնեյյան հերոսուհիները վաղուց են վերածվել մանկահասակ աղջիկների կրկնօրինակման աղբյուրի: Նրանց նիհարիկ մարմիններն ունենալ երազում են բոլոր աղջիկներն, իսկ ում մոտ դա չի ստացվում, ծանր ապրումների մեջ են հայտնվում: Այս նպատակով էլ նորաձևության նկարազարդող և նկարչուհի Ջոնքել Նորվուդը որոշել է փոխել ընդունված միտումները և նկարել դիսնեյյան հերոսուհիներին` թմբլիկ տեսքով: Նրա ֆոտոնախագիծը կրում է Magic Has No Size («Կախարդականը չափեր չի ճանաչում») խորագիրը: Սրանով նա հարված է հասցրել նրանց, ովքեր միշտ ծաղրել են իրեն ավելորդ քաշի համար և ստիպել ամբողջ կյանքում մտածել, թե հասարակության նորմալ անդամ լինելու համար ինքն էլ պետք է նիհարի:

Ի դեպ, նրա հերոսուհիների հագին այնպիսի զգեստներ են, որոնք ներկայում առաջարկում են նորաձևության տները գիրուկների համար:

Ավրորա, «Քնած գեղեցկուհին»
Ավրորա, «Քնած գեղեցկուհին»
Արիել, «Ջրահարսը»
Արիել, «Ջրահարսը»
Բելլ. «Գեղեցկուհին և հրեշը»
Բելլ. «Գեղեցկուհին և հրեշը»
Ժասմին, «Ալադին»
Ժասմին, «Ալադին»
Մոխրոտիկը
Մոխրոտիկը
Թիանա, «Արքայադուստրը և գորտը»
Թիանա, «Արքայադուստրը և գորտը»
18751 | 0
Facebook