Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփն առաջատար է

09:35, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփն առաջատար է

ԱՄՆ-ում քվեարկության ավարտից ժամեր անց արդեն հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսայցության թեկնածու Դոնալդ Թրամփն առաջատար է։ Նախնական տվյալներով՝ նա հավաքել է ձայների 48.5%-ն, իսկ Հիլարի Քլինթոը`47%-ը։

Արդեն կատարվել է նահանգների մեծ մասի ձայների հաշվարկը: Այս պահի դրությամբ առաջատարը Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն է 216 «ընտրական ձայներով», դեմոկրատ Հիլարի Քլինթոնը ունի 187 միավոր: Հանրապետականների թեկնածուն երկար ժամանակ զգալի տարբերությամբ առջևում է եղել, ավելի ուշ Քալիֆորնիայի արդյունքները հայտնելուց հետո Քլինթոնը շրջանցել է նրան: Սակայն հերթական նահանգի ձայների հաշվարկից հետո Թրամփը կրկին առաջ է անցել նախագահական մրցավազքում: Նշենք, որ 8 նահանգում կայացած ընտրությունների արդյունքները դեռևս հայտնի չեն:

4743 | 0
Facebook