Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2017թ. վերջին Mercedes-Benz-ը կներկայացնի նոր Gelandewagen-ը

00:05, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
2017թ. վերջին Mercedes-Benz-ը կներկայացնի նոր Gelandewagen-ը

Mercedes-Benz ընկերությունը պլանավորում է ներկայացնել նոր սերնդի G-Class արտաճանապարհային մեքենան հաջորդ տարվա վերջին, հաղորդում է Motor1-ը: Տվյալ պահին ընկերության ինժեներներն անցկացնում են ավտոմեքենայի ճանապարհային փորձարկումները:
     Դատելով լրտեսական լուսանկարներից` Gelandewagen-ի դիզայնը շատ չի տարբերվի ներկա սերնդից: Ընդ որում, մեքենան կառուցվելու է նոր հարթակի վրա, ինչի շնորհիվ G-Class-ի քաշը կարող է նվազել 400կգ-ով:
     Նորույթն ստանալու է նաև աէրոդինամիկ կախոց, որը պետք է նվազեցնի ճակատային դիմադրողականության գործակիցը:
     Մեքենայի շարժիչային շարքի մեջ մտնելու են մինչև 360 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչներ: Սպասվում են նաև մի քանի դիզելային շարժիչներ, որոնցից ամենահզորը դառնալու է 313 ձիաուժ հզորությամբ վեցգլանանոց շարժիչը:
     Ավելի ուշ կներկայացվի նոր G-Class-ի «լիցքավորված» տարբերակը: Այդպիսի տարբերակը ստանալու է մոդեռնացված 4,0-լիտրանոց բենզինային V8 Biturbo շարժիչ:

12272 | 0
Facebook