Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուս օլիգարխ Պուգաչովը պատերազմ է հայտարարել Պուտինին». Le Figaro

20:05, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2016 թ.
«Ռուս օլիգարխ Պուգաչովը պատերազմ է հայտարարել Պուտինին». Le Figaro

«Ռուս օլիգարխ Պուգաչովը Ռուսաստանից վնասների փոխհատուցում է պահանջում 12 մլրդ դոլարի չափով: Հաագայի միջազգային արբիտրաժային դատարանի մշտական պալատը վերջերս սկսել է դատական գործընթացը»,- տեղեկացնում է Le Figaro-ի թղթակից Իզաբել Լասերը:
     «Դա մենամարտ է, որում նա վստահ չէ իր հաղթանակի մեջ, բայց որի համար նա ներդրել է իր բոլոր ուժերը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին մերձավոր, ռուս օլիգարխ Սերգեյ Պուգաչովը Ռուսաստանից 12 մլրդ դոլար է պահանջում՝ ակտիվների ունեզրկման և իր կայսրության մասնատման համար, ինչը կազմակերպվել է Կրեմլի կողմից »:
     Սնանկացած «Մեժպրոմբանկ»-ի հիմնադիր, Տուվայի նախկին սենատոր Սերգեյ Պուգաչովն, ում Կրեմլը 2010-ին մեղադրել է կանխամտածված սնանկության համար, Ռուսաստանի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, սակայն ունեզրկվել է, ինչպես և օլիգարխների մեծ մասը»,- գրում է հոդվածի հեղինակը՝ հիշեցնելով Խոդորկովսկու և Բերեզովսկու ճակատագրերի մասին:
     Պուգաչովը հեռակա կարգով ձերբակալվել էր՝ «Մեժպրոմբանկ»-ի միջոցները` 100 մլրդ. ռուբլու չափով, ապօրինաբար յուրացնելու մեղադրանքով: Անձամբ Պուգաչովը հերքում էր այդ մեղադրանքները՝ պնդելով, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում էին խլել իր ձեռքից ակտիվները:

Պուգաչովն, ում անվանում էին նաև «Կրեմլի բանկիր», նախկինում հարցազրույցում ասել էր, որ ինքն է Վլադիմիր Պուտինին բերել իշխանության և հիմա զղջում է դրա համար:
     Հիշեցնենք, որ Հաագայում արբիտրաժային դատարանը 2014-ին պարտավորեցրել է Ռուսաստանին վճարել 50 մլրդ. դոլար ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին փոխկապակցված ընկերություններին: Ռուսաստանը հրաժարվել է վճարել այդ գումարը:
     «Պուտինը չի հանձնվում, բայց Պուգաչովը հետ չի կանգնի, չնայած նրան շատ անգամ մահով են սպառնացել: Դա իր իրավունքն է»,- ասել է օլիգարխի պաշտպաններից մեկը, ով մտադիր է նոր նախաձեռնություններ ձեռնարկել՝ հաշվի առնելով այդ սպառնալիքների կրկնողությունը Ֆրանսիայում, ասվում է հոդվածում:

8327 | 0
Facebook