Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի մի շարք մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից

18:05, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2016 թ.
Երևանի մի շարք մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին, մանկապարտեզներում անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար, աշխատանքից ազատել թիվ 28, 37 և 46 մանկապարտեզների տնօրեններին:
     Հանձնարարվել է նաև խիստ նկատողություն հայտարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետին և թիվ 40 մանկապարտեզի տնօրենին:

5874 | 0
Facebook