Հայ լրագրող ու ընդդիմադիր ներկայացող Սյուզան Ջաղինյանն Ադրբեջանից օգնություն է խնդրում «ղարաբաղցի օկուպանտներ»-ից պաշտպանվելու համար
Ադրբեջանական Haqqin կայքը հրապարակել է հայազգի Սյուզան Ջաղինյանի բաց նամակն Ադրբեջանին, որտեղ նա ներկայանում է իբրև ընդդիմադիր լրագրող, մանկավարժ և երաժիշտ: «Ես ծնվել եմ 1967 թվականին, ստացել եմ բարձրագույն կրթություն, 18 տարեկանից մինչև 2010 թվականը հանդիսացել եմ Հայաստանի քաղաքացի: Քաղաքացիությունս չեմ փոխել, երկրից 6 ամսից ավելի չեմ բացակայել: Այն, ինչ կատարվում է և շարունակվում է կատարվել Հայաստանում 2000 թվականից մինչ օրս, բնութագրելու բան չէ: Սուտը, կաշառակերությունը, օրենքների լիակատար արհամարհումը, մարդասպանությունը ղարաբաղցի մարգինալների կողմից կիրառվում են որպես քաղաքական հարցերի ու դժգոհությունների լուծման միակ միջոցներ: Տեղի բնակչությունն սկսել է աղքատանալ, քանի որ օկուպանտները շինարարության և բարեկեցության պատրվակով սկսել են քաղաքի կենտրոնից մարդկանց դուրս վռնդել` փաստացիորեն փողոց նետելով սեփական տներից: Նրանց անգամ չեն վճարել այն գրոշները, որոնք պետք է որպես փոխհատուցում տային: Բնականաբար, այս ամենը չի շրջանցել նաև ինձ, այն իրավիճակը, որի մեջ ես ընկա իմ սեփական երկրում «եկվորների» պատճառով, ինձ նախ անելանելիության մեջ գցեց, այնուհետև դրդեց հանցագործների հետ անհաշտ պայքարի»: Այնուհետև Ջաղինյանը պատմում է, որ 90-ականներին մարդիկ չեն ապրել, այլ գոյություն են պահպանել, ինքն ապրել է մի բնակարանում, որը Հայաստանի կառավարության` 1996 թվականի ընդունած որոշմամբ պատկանել է իրեն, սակայն քաղաքապետը և բոլոր պատկան մարմինները` որպես պատիժ իր ընդդիմադիր գործունեության, իրեն զրկել են այդ բնակարանից: «Իմ սեփական երկրում ինձ նման բարձրակարգ մասնագետի համար տասնամյակներ շարունակ աշխատանք չգտնվեց, իսկ երբ գնացի անձնագրային բաժանմունք, որպեսզի ելքի վիզա ստանամ, պարզվեց, որ ես մի տարի է` ինչ մահացած եմ.... Ինձ զրկեցին բնակարանի իմ մասնաբաժնից....»: Նամակի մեջ նա նաև հայտնել է. «Այսօր արդեն ես չեմ էլ ուզում լինել մի երկրի քաղաքացի, որտեղ բարձիթողի վիճակ է, սակայն մնում եմ իմ հայրենիքի նվիրյալը և չեմ պատրատսվում թույլ տալ, որ ղարաբաղցի «եկվորներն» այն ամբողջովին հոշոտեն: Ինձ ուղղակի անկեղծ աջակցություն է պետք: Ամբողջ երկիրն է օկուպանտների մտրակի տակ, բայց այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, շատ շատ է մի մարդու, մի ճակատագրի, հատկապես` մի կնոջ համար»: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ոստիկանության հատուկ մասնագիտացված պահպանության վարչության աշխատակիցները ծառայողական հետախույզ շների մասնակցությամբ նշված շենքում զննություն են կատարել՝ զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով, սակայն նման իրեր չեն հայտնաբերել: |