Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կաշառակերության մեղադրանքով ձերբակալված դատավորը լուրջ անձնական խնդիրներ է ունեցել. «Հայկական ժամանակ»

10:05, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Կաշառակերության մեղադրանքով ձերբակալված դատավորը լուրջ անձնական խնդիրներ է ունեցել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ երեկոյան ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը։ Մեր տեղեկություններով, նա կասկածվում է կաշառք վերցնելու համար։ Դատավորը ձերբակալվել է փողոցում։
     Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնապես չեն հաստատում տեղեկությունը, բայց նաև չեն հերքում։ ԱԱԾ լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ ձերբակալության մասին պաշտոնական տեղեկատվություն կարող են հայտնել միայն առավոտյան։ Իրավապահ շրջանակներից մեզ հայտնեցին, որ Բարսեղյանն ինչ-որ քաղգործով կաշառք է վերցրել և հենց նույն պահին էլ ԱԱԾ-ն նրան ձերբակալել է։ Ընդ որում, խոսքը ոչ մեծ գումարի մասին է 500-1000 դոլար։ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։ Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ ձերբակալված դատավորը շատ լուրջ անձնական խնդիրներ է ունեցել, նա վարկեր է ունեցել, կորցրել է տունը, բաժանվել ընտանիքից, ապրում է վարձակալած բնակարանում»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

5271 | 0
Facebook