Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը հռչակվեց Պեկինի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

15:45, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը հռչակվեց Պեկինի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2008-ի օլիմպիական խաղերի մասնակցիների դոպինգ-փորձանմուշների վերստուգման արդյունքների վերաբերյալ որոշումները։ Դրական դոպինգ-թեստ հանձնած 85 կգ քաշային կարգի 2008-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, բելառուս Անդրեյ Ռիբակովին, ով օգոստոսից ժամանակավորապես որակազրկվել էր՝ մինչ քննության ավարտը, պարտադրել են վերադարձնել օլիմպիական խաղերի արծաթե մեդալը։ Բացի այդ, ՄՕԿ-ը պարտադրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային վերաբաշխել արդյունքները։ Այսպիսով, Պեկինի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է հռչակվում Հայաստանը ներկայացնող Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն, ով 2008-ին կանգնել էր պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին։
     Հիշեցնենք, որ օգոստոսին, Ռիբակովի որակազրկման մասին տեղեկություններից հետո, Մարտիրոսյանն իր զգացումներով կիսվել էր MAMUL.am-ի թղթակցի հետ։

8113 | 0
Facebook