Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալթան արգելել է ռուսական նավերի` երկրի նավահանգիստներում վերալիցքավորումը

15:05, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Մալթան արգելել է ռուսական նավերի` երկրի նավահանգիստներում վերալիցքավորումը

Մալթայի ներքին գործերի նախարար Ջորջ Վելլան հայտարարել է, որ իր երկիրը թույլ չի տա ռուսական նավերի` իր նավահանգիստներում վերալիցքավորումը: Նախարարը, սակայն, չի հայտնել` արդյոք ռուսական կողմից նման դիմում եղել է:
     Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե ռուսական նավատորմը դիմել է Իսպանիային` «Ծովակալ Կուզնեցով» ծանր ավիակիրը Միջերկրական ծովում գտնվող Սեուտա Քրեյսերա նավատորմում վերալիցքավորելու համար: ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հերքել է այս լուրերը: Նա նշել է, որ ռուսական ավիակիրների խումբը ապահովված է ավտոնոմ կերպով լիցքավորվելու համար:
     Հիշեցնենք, որ օրերս ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր սառը պատերազմից ի վեր ռուսական նավատորմի խոշորագույն տեղաշարժի մասին:

6970 | 0
Facebook