Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով մահացածների և տուժածների ընտանիքներին կտրվի դրամական օգնություն

11:50, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով մահացածների և տուժածների ընտանիքներին կտրվի դրամական օգնություն
     2016 թվականի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիների ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կհատկացվի 10 մլն դրամ: Ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ:
     Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար դրամ, այս մասին որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում: Որոշման համաձայն, պետք է ըստ պահանջի ապահովել ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը ՀՀ՝ հոգալով տեղափոխման ծախսերը:
2234 | 0
Facebook