Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քանի դեռ հոկտեմբերի 27-ից 17 տարի անց ՊՊԾ գնդի գրավում է լինում, ուրեմն այդպես էլ բան չենք հասկացել». Թևան Պողոսյան

11:45, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
«Քանի դեռ հոկտեմբերի 27-ից 17 տարի անց ՊՊԾ գնդի գրավում է լինում, ուրեմն այդպես էլ բան չենք հասկացել». Թևան Պողոսյան

«Հոկտեմբերի 27։ Այսօր պատգամավորներով գնալու ենք ծաղիկ դնելու այն վախենալու արձանի մոտ։ Ու հետո պերերիվ-բան, բաժակաճառեր։
     Ու քանի դեռ հոկտեմբերի 27-ից 17 տարի անց դեռ ՊՊԾ գնդի գրավում է լինում, ուրեմն մենք այդպես էլ բան չենք հասկացել։
     Խոնարհում զոհերի հիշատակին։
     Տիկի՛ն Բախշյան ջան, բոլոր ուրախ ու տխուր օրերին հիշե՛ք խնդրում եմ իմ ուսի մասին, որին միշտ կարող եք հենվել։ Գերհզորների ամրություն չեմ խոստանում, բայց հաստատ հոգով ու սրտով եմ Ձեր կողքին»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը։
    
     Ավելի ուշ` լրագրողների հետ ճեպազրույցում, պատգամավորը նշել է, որ հոկտեմբերի 27-ից 17 տարի անց որևէ բան բացահայտված չէ. «Որևէ դասեր քաղված չեն: Չգիտենք` դրա հետևում կանգնածների, մեղավորների անունները: Իրագործողները կարծես կան, բայց դրա հետևում կանգնած պատվիրատուները բացահայտված չեն... Կարելի է տեսնել արտաքին հետք այն իմաստով, որ ասենք տարբեր երկրներ ունեցել են շահեր, կամ հասկանանք` ովքեր են օգտվել: Խնդիրն այն է` իրենք են պատվիրե՞լ, թե՞ ուղղակի օգտվել են: Մեր պետական մարմինները պետք է այնպես աշխատեն, որ արտաքին ցանկությունները մեր տարածքում չօգտագործվեն»,- եզրափակեց պատգամավորը:

2185 | 0
Facebook