Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կա 1 զոհ և մոտ 10 վիրավոր

09:55, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Իտալիայում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կա 1 զոհ և մոտ 10 վիրավոր

Իտալիայում վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` ստորգետնյա ցնցումները գրանցվել են 19:11-ի դրությամբ տեղի ժամանակով (երևանյան` 21:11): Ցնցումների տևողությունը մի քանի վայրկյան է կազմել:

Երկրաշարժն զգացվել է երկրի կենտրոնական շրջաններում` Պերուջայում, Անկոնեում, Ֆաբրիանոյում, Պեզարոյում և Հռոմում:

Նշվում է, որ տուժած շրջաններում կտրվել են էլեկտրահաղորդակցության լարերը, տներում և այլ կառույցներում լույս չկա:

Բնակիչները հեռացել են տներից և դուրս են եկել փողոցներ: Հաղորդվում է մոտ 10 վիրավորի մասին: Ըստ վերջին տվյալների` կա 1 զոհ. Տոլենտինո քաղաքի 63-ամյա բնակիչը մահացել է երկրաշարժի ժամանակ ունեցած սրտի նոպայից:

Նշվում է նա, որ երկրաշարժի հետևանքով Հռոմի Կոլիզեյն ու Պանթեոնը տուժել են:

Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական շրջաններում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի էր ունեցել օգոստոսի 24-ին, որի հետևանքով 281 մարդ էր զոհվել:

5251 | 0
Facebook