Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Sony Pictures-ը որոշել է էկրանավորել հայտնի Uncharted խաղը

00:05, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Sony Pictures-ը որոշել է էկրանավորել հայտնի Uncharted խաղը

Sony Pictures կինոստուդիան որոշել է վերակենդանացնել Uncharted ընդհանրական անվամբ խաղերի հայտնի շարքի էկրանավորման ծրագիրը: The Hollywood Reporter-ը հաղորդում է, որ հերթական սերիան կունենա «Չտեսնվածը. Դրեյքի հաջողությունները» անվանումը: Ռեժիսորը կլինի «Գիշերները թանգարանում» ֆիլմի հեղինակ Շոն Լևին:

Հիշեցնենք, որ Sony Pictures-ը փորձել է այս խաղն էկրանավորել բազմաթիվ տարիներ:

Շոն Լևի պլանները շատ հագեցած են, նա առաջիկայում պետք է նկարահանի տարատեսակ հեռուստատեսային ու լիամետրաժ նախագծեր: Օրինակ, 2017-ին նա պետք է զբաղվի հայտնի ֆանտաստիկ սերիալի` «Շատ տարօրինակ գործեր»-ի երկրորդ սերիայի նկարահանումներով:

«Uncharted 4. Գողի ուղին» սերիան ներկայացվել էր 2016-ի մայիսի 10-ին:

12560 | 0
Facebook