Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանին սահմանակից գյուղերը ոչ թե եկեղեցիների, այլ՝ արտադրամասերի կարիք ունեն». Ոսկան Սարգսյան

11:40, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
«Ադրբեջանին սահմանակից գյուղերը ոչ թե եկեղեցիների, այլ՝ արտադրամասերի կարիք ունեն». Ոսկան Սարգսյան
     Հազար զուռնա փչեք, բյուր ծնծղա զարկեք, բազում բուրվառ ծխեք, Ադրբեջանին սահմանամերձ գյուղում եկեղեցի են օծել: Հոգ չէ, թե սահմանամերձ այդ շենում եկեղեցի կա, երկրորդն են բացում, կներեք՝ օծում: Նույն գյուղի անտառում գտնվող հնադարյան հայտնի վանքը քանդվել է, նորոգման համար փող տվող չկա: Եկեղեցի կառուցելը ձեռնտու է: Ռուսաստանի ինչ-որ վայրում փող աշխատած, այդ գյուղից սերվածը եկեղեցի կառուցելով իրեն գրեթե սուրբ է զգում, արժանանում Հայ առաքելական եկեեղեցու բարձրագույն պարգևին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան»-ին , եկեղեցին հազարավոր դոլարներով 5-6 սրբապատկեր-նկարներ է վաճառում օծվող եկեղեցուն, առատ վարձատրվում օծման արարողության համար: Ադրբեջանին սահմանակից գյուղերը ոչ թե եկեղեցիների, այլ՝ արտադրամասերի, փոքր ձեռնարկությունների կարիք ունեն, որ մարդիկ գործ, ապրուստի միջոց ունենան, չարտագաղթեն: Սահմանամերձ գյուղերի թաղերում երեկոյան 2-3 տներում է լույս վառվում, մնացածների տերերը վաղուց օտար ափերում են: Ապրելու հնար չունեն, 7 եկեղեցի են սարքել, Ջիվանին կասեր՝ խելքի աշեցեք:
5174 | 1
Facebook