Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գալուստ Սահակյանի որդու գլխին սև ամպեր են կուտակվում. «ՀԺ»

10:10, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Գալուստ Սահակյանի որդու գլխին սև ամպեր են կուտակվում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխին սև, մութ ամպեր են կուտակվել:
     Ըստ շրջանառվող տեղեկությունների, նա ցածր գներով իր մերձավորներին է վաճառել կառավարության հայտարարած օպտիմալացման ծրագրի արդյունքում իր ղեկավարած գերատեսչության հաշվեկշռում հայտնված ծառայողական մեքենաները:
     Պետգույքի կառավարման վարչության տիրապետության տակ հայտնված գույքը պետք է վաճառվեր աճուրդով: Դա այդպես էլ եղել է, սակայն աճուրդի մեկնարկային գինն է շատ ցածր եղել, ու որոշ դեպքերում աճուրդը շատ աննկատ է անցկացվել, ու մեքենան վաճառվել է հենց մեկնարկային ցածր գնով:
     Կառավարության փոփոխությունից հետո այս իրողությունը հայտնվել է Կարեն Կարապետյանի ուշադրության տակ:
     Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետը, մեղմ ասած, այնքան էլ չի համակրում պետգույքի կառավարման վարչության ղեկավարին, բայց հաշվի առնելով ՀՀԿ-ի «հին գվարդիայի» կարկառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի անխուսափելի դժգոհությունը, դեռ ձեռնպահ է մնում նրան ազատելուց:
     Չի բացառվում, սակայն որ նա դա անի առաջիկայում»:
     Մանրամասները` թերթի համարում:

4314 | 0
Facebook