Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Hyundai-ը թեստերի է հանել միջին շարժիչային հոթ-հեչը

01:05, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Hyundai-ը թեստերի է հանել միջին շարժիչային հոթ-հեչը

Hyundai ընկերությունը կարող է թողարկել RM16 N միջին շարժիչային կոնցեպտ-քարի սերիական տարբերակը, որը ներկայացվել է 2016թ. ամռանը: Այդ մասին անուղղակիորեն վկայում է այն, որ կորեական ապրանքանիշն սկսել է մեքենայի փորձարկումները Նյուրբուրգրինգի հայտնի մայրուղու վրա: Լրտեսական լուսանկարները հայտնվել են Motor1 պարբերականի տրամադրության տակ:
     Ուժային տեղակայման մասին տեղեկատվություն դեռևս չկա: Ցուցահանդեսային նախատիպը հագեցվել էր 300 ձիաուժ հզորությամբ 2-լիտրանոց տուրբո շարժիչով և վեցաստիճան մեխանիկական փոխանցատուփով:
     2016թ ամռանը, երբ Hyundai-ը ներկայացրեց RM16 N-ը, մեքենայի սերիական տարբերակի հեռանկարների մասին չէր հաղորդվում: Չի բացառվում, որ մեքենան նախապատրաստում են որևէ մրցարշավում մասնակցելու համար:

5337 | 0
Facebook