Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն անվերջ շարունակելու է նոր «սառը պատերազմն» Արևմուտքի դեմ. Միխայիլ Խոդորկովսկի

16:00, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Պուտինն անվերջ շարունակելու է նոր «սառը պատերազմն» Արևմուտքի դեմ. Միխայիլ Խոդորկովսկի

Ռուս ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկին կարծում է, որ Ռուսաստանը չի կարող ունենալ զարգացման այլ ուղի, բացի եվրոպականից, և ժամանակակից մեկուսացնող խաղից հետո անխուսափելիորեն կթեքվի դեպի Արևմուտքը: Այդ մասին նա խոսել է գերմանական Frankfurter թերթի համար գրված հոդվածում:
     «Ռուսաստանը ներկայում ավտորիտար պետության անցման հերթական փուլն է ապրում: Պետությունն ավելի ու ավելի հաճախ իրեն բացարձակ տիրոջ դերում է զգում քաղաքացիների նկատմամբ և առանց քողարկելու ցուցադրում է իր իշխանությունը: Ավտորիտարիզմի վիճակի անցման գլխավոր փուլը դարձան վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունները: Փաստորեն, սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում ավելի խորը թաղեցին խորհրդարանականության ինստիտուտը»,- գրում է Խոդարկովսկին:
     Ամենացավալին այն է, որ այսօր ռուսաստանցիների կեսը քարոզչության ազդեցության տակ բյուջեի կարևորագույն կետն է համարում պաշտպանության ոլորտում ծախսերը : «Նրանք, ովքեր ցանկանում են հավատալ քարոզչությանն, ավելի շատ են օտար դառնում սեփական երկրում: Վերջին հինգ տարիների ընթացքում Ռուսաստանից պաշտոնապես արտագաղթել է տարեկան 120 հազար մարդ»,- շարունակում է հեղինակը:

Միևնույն ժամանակ, նրանց համար, ովքեր չեն պատրաստվում լքել երկիրը, Կրեմլը մոդեռնացման ոչ մի ծրագիր չի ներկայացրել: Չէ որ եթե «Կրեմլն իսկապես սկսի պայքարել համակարգային կոռուպցիայի դեմ, նրա իշխանությունը կփլուզվի»:
     «Արդյունքում իշխանություններին միայն մեկ ուղի է մնում՝ շարունակել «սառը պատերազմը» Արևմուտքի հետ մինչև անվերջություն և համոզել քաղաքացիներին, որ երկրի բոլոր դժբախտություններում մեղավոր են արտաքին թշնամիները և նրանց հանցակիցները Ռուսաստանում»,- գրում է Խոդորկովսկին:
     Որպես վերջաբան` հեղինակը կոչ է անում արևմտյան երկրներին պատրաստվել Ռուսաստանում կայանալիք փոփոխություններին: «Պուտինից հետո ժամանակաշրջանում Արևմուտքը պետք է պատրաստ լինի առաջարկել Ռուսաստանին եվրոպական արժեքներ, տեխնոլոգիա և կրկնվող ինտեգրացիա: Մնացած ամեն ինչ Ռուսաստանի բնակչությունն ինքը կապահովի»,- վստահ է հեղինակը:

4261 | 0
Facebook