Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վիկտորյա Բեքհեմը երեխաների համար հագուստի հավաքածու է թողարկելու

19:05, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Վիկտորյա Բեքհեմը երեխաների համար հագուստի հավաքածու է թողարկելու

Բրիտանական դիզայներ, լեգենդար Spice Girls խմբի նախկին երգչուհի Վիկտորյա Բեքհեմը Instagram-ի իր էջում հայտնել է, որ եկող տարվա գարնանը վաճառքում կհայտնվի հագուստի իր նոր հավաքածուն՝ նախատեսված երեխաների համար:
     Հավաքածուն ներառելու է հագուստի և աքսեսուարների 200 տարբեր անվանումներ՝ բոլոր տարիքի աղջնակների համար: Վիկտորիան նշել է, որ մանկական հագուստ ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել է դեռ այն ժամանակ, երբ նա հղի էր Հարփերով: Իսկ ամենօրյա շփումը դստեր հետ, ով ամռանն արդեն 5 տարեկան է դարձել, թույլ է տվել նրան ավելի լավ հասկանալ, թե ինչպես է պետք մանկական հագուստը կանացի դարձնել, բայց նաև հարմարավետ և ֆունկցիոնալ:
     Վիկտորյան խոստանում է, որ մանկական հագուստը վաճառվելու է բավականին մատչելի գներով՝ 6-ից մինչև 70 դոլար:

15364 | 0
Facebook