Խնդրում ենք սպասել...

Համացանց

Շավնաբադի սուրբ Գևորգ հայկական մեծահռչակ վանք-ուխտատեղիում ևս վրացիները ջնջել են հայկական բոլոր հետքերն ու դարձրել «վրացական». Սամվել Կարապետյան

15:40, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Շավնաբադի սուրբ Գևորգ հայկական մեծահռչակ վանք-ուխտատեղիում ևս վրացիները ջնջել են հայկական բոլոր հետքերն ու դարձրել «վրացական». Սամվել Կարապետյան

ՇԱՎՆԱԲԱԴԻ ՍՈԻՐԲ ԳԵՎՈՐԳ
     Տփղիսում և նրա մերձակայքում գտնվող հայկական մեծահռչակ վանք-ուխտատեղիներից մեկն էր, որի հասույթը տասնամյակներ շարունակ փոխանցվել է Ներսիսյան հոգևոր ուսումնարանին:

Հիմնվել 1842 թ. Բուրթիկյան տոհմի նախաձեռնությամբ (ենթադրաբար ավելի հին եկեղեցու տեղում, որից, սակայն որևէ վկայություն կամ հետք գոյություն չունի): Համենայն դեպս եկեղեցու որմերում ագուցված ԺԷ դարի խաչքարերի բեկորները հուշում են, որ ուշ միջնադարում տեղում, եթե ոչ հայոց եկեղեցի, ապա գոնե խաչքարերով գերեզմանոց եղել է:

1889 թ. տփղիսեցի առաջին կարգի վաճառական Գրիգոր Բայանդուրյանցը եկեղեցուն արևմուտքից կից կառուցում է երկհարկ զանգակատուն և այդ առթիվ թողնում 9 տողանի հայերեն արձանագրություն:

1901 թ. Սոֆիա Չիթախյանի և իշխանուհի Մարիամ Բեգթաբեգյանի ծախսով դեպի վանք բարձրացող նոր ճանապարհ է կառուցվում (որով արդեն առանց դժվարության վանք կարող էին հասնել կառքերով):

Նորոգություններ են տեղի ունենում 1905 և 1913 թթ. (վերջին անգամ ուժեղ քամու հասցրած վնասների պատճառով):

1926 թ. հունիսին խորհրդային իշխանությունը փակում է եկեղեցին, սակայն Թելեթ գյուղի հայ համայնքի և վանահայր Գևորգ քհն. Ղազարյանի ջանքերի վերաբացվում է 1927 թ. հոկտ. 8-ին: Մի վերջին անգամ Շավնաբադի վանքը հայ համայնքի ուժերով նորոգվում է 1944-45 թթ.:

1955-ին ՎՍՍՀ նախարարների խորհրդին առընթեր ԿՊԳԽ-ի ներկայացուցիչ Շալուտաշվիլու նախաձեռնությամբ արգելվում է հայերի ուխտագնացությունը:

1968 թ. ՎՍՍՀ վաստակավոր մանկավարժ Բ. Կանդելակիի ցուցումով Գարդաբանի շրջանի քարտուղարը երկու բանվոր է ուղարկում Շավնաբադի վանքի զանգակատան շինարարական արձանագրությունը ոչնչացնելու համար, քանի որ ըստ Կադելակիի վանքը վրացական էր, իսկ հայերեն արձանագրությունը «կեղծ»: Պատմական արդարությունը «վերականգնելուն» միտված վանդալական ակտը տեղի է ունեմում 1968 թ. հունիսի 27-ին:

1989 թ. էլ քանդում են եկեղեցու բարձր բեմը, տեղահանում մկրտարանի խաչաձև ավազանը (ներկայումս դուրս է նետված), ավելի ուշ հիմնահատակ քանդում են Բայանդուրյանցի կառուցած զանգակատունը և փոխարենը կառուցում քառահարկ նոր զանգակատուն: Եկեղեցու ներսը սվաղում և պատում են որմնանկարներով: Այժմ գործում է որպես վրացական վանք:

Շավնաբադի վանքն արևելքից (գծանկարը` Ֆ. Նովակի, 1913 թ.)
Շավնաբադի վանքն արևելքից (գծանկարը` Ֆ. Նովակի, 1913 թ.)
Շավնաբադի վանքը հյուսիսից (գծանկարը` Ֆ. Նովակի, 1913 թ.)
Շավնաբադի վանքը հյուսիսից (գծանկարը` Ֆ. Նովակի, 1913 թ.)
Շավնաբադի վանքն արևելքից (լուս.` 1960-ական թթ., Ս. Ավչյանի հավաքածու)
Շավնաբադի վանքն արևելքից (լուս.` 1960-ական թթ., Ս. Ավչյանի հավաքածու)
Շավնաբադի վանքն հարավ-արևելքից (լուս.` 1960-ական թթ., Ս. Ավչյանի հավաքածու)
Շավնաբադի վանքն հարավ-արևելքից (լուս.` 1960-ական թթ., Ս. Ավչյանի հավաքածու)
Շավնաբադի վանքը հյուսիս-արևմուտքից (լուս.` 1989 թ., Ս. Կ.)
Շավնաբադի վանքը հյուսիս-արևմուտքից (լուս.` 1989 թ., Ս. Կ.)
ԺԷ դարի ժաչքարի բեկոր Շավնաբադի վանքի եկեղեցու որմում (լուս.` 1989 թ., Ս. Կ.)
ԺԷ դարի ժաչքարի բեկոր Շավնաբադի վանքի եկեղեցու որմում (լուս.` 1989 թ., Ս. Կ.)
Շավնաբադի վանքի եկեղեցու նոր-նոր տեղահանված մկրտարանի ավազանը (լուս.` 1989 թ., Ս. Կ.)
Շավնաբադի վանքի եկեղեցու նոր-նոր տեղահանված մկրտարանի ավազանը (լուս.` 1989 թ., Ս. Կ.)
Շավնաբադի վանքի 1889 թ. կառուցված զանգակատունը (լուս.` 1989 թ., Ս. Կ.)
Շավնաբադի վանքի 1889 թ. կառուցված զանգակատունը (լուս.` 1989 թ., Ս. Կ.)
Շավնաբադի վանքի 1889 թ.-ի զանգակատան շինարարական արձանագրությունը, որը ոչնչացվել է 1968 թ. (լուս.` «Ասավալ-դասավալ» շաբաթաթերթից, 2011 թ.)
Շավնաբադի վանքի 1889 թ.-ի զանգակատան շինարարական արձանագրությունը, որը ոչնչացվել է 1968 թ. (լուս.` «Ասավալ-դասավալ» շաբաթաթերթից, 2011 թ.)
Շավնաբադի վանքի նորակառույց զանգակատունը (լուս.` 2003 թ., Ս. Դարչինյանի)
Շավնաբադի վանքի նորակառույց զանգակատունը (լուս.` 2003 թ., Ս. Դարչինյանի)
4468 | 2
Facebook