Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Կարեն Ավագյանը՝ պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

14:45, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Ծանրամարտ. Կարեն Ավագյանը՝ պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մալայզիայի Փենանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության շրջանակներում այսօր պայքարի մեջ մտան 85 կգ քաշային ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող պատանիների Եվրոպայի չեմպիոն 17-ամյա Կարեն Ավագյանը, երկամարտի 318 կգ արդյունքով, նվաճեց բրոնզե մեդալ։

Կարենը պոկում վարժությունում հստակ կատարեց երկու մոտեցում՝ արձանագրելով 145 կգ արդյունք։ Հրում վարժության առաջին մոտեցմամբ Ավագյանը գլխավերևում պահեց 173 կգ՝ ձախողելով մյուս երկու մոտեցումները։

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց Վենսուելան ներկայացնող Սանչես Վալենիլան՝ երկամարտի 329 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Կոլումբիան ներկայացնող Արբոլեդա Սոլիսը՝ երկամարտի 328 կգ արդյունքով։

Նշենք նաև, որ պարգևատրման արարողությանը մասնակցում էր լեգենդար ծանրորդ Յուրիկ Սարգսյանը։

Յուրիկ Սարգսյանը պարգևատրում է Կարեն Ավագյանին
Յուրիկ Սարգսյանը պարգևատրում է Կարեն Ավագյանին
2950 | 0
Facebook