Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր Մոսկվայում սպանված Արմեն Իսրայելյանը` «Ձկնկուլ» մականվամբ, ժամանակին մեղադրանք էր ներկայացրել Սամվել Ալեքսանյանի դեմ

14:35, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Նոր Մոսկվայում սպանված Արմեն Իսրայելյանը` «Ձկնկուլ» մականվամբ, ժամանակին մեղադրանք էր ներկայացրել Սամվել Ալեքսանյանի դեմ
     Ինչպես հայտնի է դարձել, երեկ Մոսկվայում սպանված երկու անհայտ անձանցից մեկն Արմեն Իսրայելյանն է, ով առավել հայտնի է «Ձկնկուլ» մականվամբ: Նա 2002-ից աշխատել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկում: Արմեն Իսրայելյանը «ՀԺ»-ի թղթակցին պատմել Էր, թե ինչպես Է Ալեքսանյանն առևանգել իրեն, խլել բիզնեսները: Սամվել Ալեքսանյանն անգամ հարցաքննվել Է ՀՔԾ–ում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այնուհետև նույն Իսրայելյանը հանդես էր եկել մի շարք իրարամերժ հայտարարություններով, որոնք, ըստ էության, հերքել էին իր մեղադրանքները:
     Երկրորդ անձը նույնպես Մալաթիա Սեբաստիայի բնակիչ Էդուարդ Նշանայանն է` «Ճուտ» մականվամբ:
10524 | 1
Facebook