Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիության պաշտոնյաների տեղափոխող ինքնաթիռը կործանվել է. կա 5 զոհ

12:40, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Եվրոմիության պաշտոնյաների տեղափոխող ինքնաթիռը կործանվել է. կա 5 զոհ

Մալթայում աղետի է ենթարկվել թեթև շարժիչով ինքնաթիռ, որում, ըստ նախնական տվյալների` Եվրոմիության 5 պաշտոնյա է եղել: Աղետի մասին հաղորդում է Times of Malta պարբերականը: Պարբերականը, Լուկա քաղաքի օդանավակայանի իր աղբյուրներին հղում անելով, նշում է, որ մահացած պաշտոնյաներն աշխատելիս են եղել Եվրոմիության սահմանների պաշտպանության համար ստեղծված գործակալությունում:

Ականատեսների վկայությամբ` ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել` չհասնելով թռիչքուղուն, ինչից հետո այն բռնկվել է: Լրատվականը հաղորդում է, որ ինքնաթիռը Լյուքսեմբուրգից ուղևորվելիս է եղել Լիբիայի Միսորատա քաղաք: Մալթական մեկ այլ լրատվամիջոց` Malta Today-ը, հայտնում է, որ ինքնաթիռը պատկանել է ռազմական ավիացիային: Այն Metroliner տիպի է և նախատեսված է 10 հոգու տեղափոխման համար:
     Ներկա պահին փրկարարները ողջ մնացածների են որոնում:

23092 | 0
Facebook